Մատչելիության հղումներ

Տաքսու վարորդները լիցենզավորման դիմաց կայանատեղեր են պահանջում


Տաքսու վարորդները լիցենզավորման դիմաց կայանատեղեր են պահանջում
please wait

No media source currently available

0:00 0:04:25 0:00

Անհատ տաքսու վարորդներն այսօր բողոքի ակցիա անցկացրեցին Երևանում, Ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակի մոտ՝ պահանջելով լուծել տաքսիների կայանատեղերի հարցը:

Վարորդները վրդովված են՝ պետությունը նրանց ստիպում է լիցենզիա ձեռք բերել, սակայն չի ստեղծում տարրական պայմաններ աշխատելու համար:

«Այսօր հնարավոր չի համ լիցենզիա հանել, համ անընդհատ տուգանք վճարել սխալ կայանման համար: Մարդը լիցենզիան հանել է ու չի կարողանում էդ 12 հազար դրամը վճարելու համար փող աշխատի: Կանգնելու տեղ չունի, անընդհատ ակտ է գալի»,- ճանապարհային ոստիկաններին իրենց բողոքն էին ուղղում վարորդները:

Ճանապարհային ոստիկանները պնդում էին, որ նրանք կատարում են իրենց գործը և չթույլատրված վայրերից շարունակելու են հանել բոլոր մեքենաները: Տաքսիստները խնդրեցին ոստիկաններին ուղղորդել իրենց և ասել՝ այդ դեպքում որտե՞ղ է այդ թույլատրված վայրը:

«Օպերայի մոտի հատվածը Մաշտոցի պողոտայում հատուկ նախատեսված կանգառ էր, հիմա էդտեղ էլ են արգելում կանգնել, բա որտե՞ղ կանգնենք»,- հարցրեց նրանցից մեկը:

Ոստիկաններն ասացին, որ այս հարցի հասցեատերը իրենք չեն՝ հավելելով, որ շարունակելու են տուգանել բոլոր այն վարորդներին, ովքեր կխախտեն ճանապարհատրանսպորտային կանոնները:

XS
SM
MD
LG