Ի նշան բողոքի շուրջ երկու շաբաթ բերանը կարած զինվոր Դավիթ Խաչատրյանն այսօր դատարանում հայտարարեց, որ լավ չի զգում և խնդրեց հետաձգել դատավարությունը:
20-ամյա զինվորը մեղադրվում է ծառայակցին՝ Լյուքս Ստեփանյանին, սպանելու, մյուս ընկերոջը՝ Հրաչյա Սարգսյանին, մարմնական վնասվածք հասցնելու համար:
Նախորդ դատական նիստում մեղադրողը դատարանին առաջարկել էր մեղավոր չանաչել այս հանցանքների համար և դատապարտել 18 տարվա ազատազրկման: Պնդելով, որ մարդասպան չէ՝ Դավիթը կարել էր բերանը: Նա հայտարարում է, որ երկու մտերիմ ընկերների վրա չէր կարող դիտավորյալ կրակել, որ կատարվածը եղել է պատահականություն, գուցե զենքի հետ վարվելու կանոնների խախտում, բայց ոչ՝ դիտավորյալ սպանություն։
Իջևանում կայացած այսօրվա դատական նիստին Դավիթը մասնակցում էր սեղանին հենված: Նրա փաստաբան Վաղարշակ Գևորգյանը դատարանում հայտարարեց, թե մինչ դատական նիստը, հասցրել է տեղեկանալ, որ պաշտպանյալը վատ է զգում իրեն, Վանաձորի քրեակատարողական հիմնարկից նրան Իջևան հասցնելուց հետո տեղափոխել են հիվանդանոց, ինչ-որ դեղ ներարկել:
Դատախազ Արթուր Զաքարյանը չառարկեց փաստաբանի այն առաջարկին, որ անհրաժեշտ է այսօրվա դատը հետաձգել, որպեսզի դատարան բերվեն առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթեր, որոնցով հնարավոր կլինի պարզել, թե կոնկրետ ինչ առողջական խնդիրներ ունի մեղադրյալը:
Մինչդեռ առարկություններ հնչեցին դատարանի դահլիճից․ մահացած զինվորի հարազատները սկսեցին աղմկել՝ չհամաձայնելով դատական նիստի հետաձգման որոշման հետ: Լյուքս Ստեփանյանի մայրը պնդեց, որ որդու մահվան պատճառ դարձած Դավիթը ձևացնում է: Դատական կարգադրիչներին դժվարությամբ հաջողվեց զայրացած հարազատներին դուրս բերել դահլիճից:
Դավիթ Խաչատրյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանն «Ազատության» հետ զրույցում իր տարակուսանքն էր հայտնում հացադուլից օրեր առաջ դուրս եկած Դավիթի նկատմամբ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անտարբերության վերաբերյալ: Այս կառույցը բժիշկ չունի ու հացադուլից դուրս գալուց հետո տղան բժշկական օգնություն չի ստացել, կարծում է փաստաբանը:
«Եթե չլիներ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի միջամտությունն այս գործին, ապա նման ծանր մեղադրանք չէր առաջադրվի, փոխարենը գործը կքննվեր օբյեկտիվորեն»,- նկատում է Գևորգյանը:
Հիշեցնենք, որ դեպքից հետո, երբ Լյուքս Ստեփանյանի հայրը ի նշան բողոքի որդու դին փորձում էր բերել Երևան, նախարարն ընդառաջ էր գնացել ու հավաստիացրել, որ ամեն ինչ կանի հանուն արդարության:
«Այն, որ պաշտպանության նախարարի այդ հայտարարությունն է անմիջականորեն ազդել, և այսօր մենք ունենք այս ծանր իրավիճակը, դրա ապացույցը նաև Լյուքսի մոր դիմումն էր, որտեղ նշում է, որ՝ դուք ինձ խոստացել էիք, որ պիտի ինքը ցմահ բանտարկություն ստանա», - ասում է Դավիթ Խաչատրյանի պաշտպանը:
Հաջորդ դատական նիստը հունիսի 24-ին է: