Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սպա Արտակ Նազարյանի մահվան գործով դատական այսօրվա նիստում հանդես եկավ տուժող կողմը:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ չի կատարվել բազմակողմանի եւ լրիվ նախաքննություն:
Իր ճառում նա ընդգծեց, որ քրեական գործում առկա ամենահիմնավոր փաստերից մեկը դատաբժշկական փորձաքննության եզրակացությունն է, որի համաձայն Նազարյանի մարմնի վրա հայտնաբերվել են մի քանի տասնյակ վնասվածքներ, մինչդեռ նախաքննական մարմինը դրանց չի անդրադարձել:
«Նման պայմաններում, երբ չի պարզվել, թե ում կողմից եւ ինչ եղանակով, որտեղ են պատճառվել 6 ժամվա վաղեմություն ունեցող մարմնական վնասվածքները, որոնք մարմնական վնասվածքների ընդհանուր թվի կեսն են կազմում, հայտարարել, որ Նազարյանը ինքնասպան է եղել, նախաքննական մարմնի կողմից, ըստ մեր համոզման, անամոթության եւ ցինիզմի ծայրահեղ դրսեւորում է, իր հիմքով` հանցագործություն»:
Նախաքննական մարմնի բացթողումների թվին է Մարտիրոսյանը դասում նաեւ Նազարյանի հագուստը փորձաքննության չուղարկելը. - «Նազարյանի հագուստների զննությունից պարզ դարձավ, որ հանգուցյալի տաբատի վրա արնանման հետքեր չկան: Մինչդեռ, դատելով դեպքի վայրում դիակի լուսանկարներից, եթե դա է դեպքի վայրը եւ եթե դա է դիակի դիրքը, նման հետքեր անպատճառ պետք է լինեին»:
Նա նաեւ նշեց, որ առ այսօր արձանագրված չէ, թե ում զենքից է մահացել Նազարյանը: Փաստաբանը տարակուսեց, թե ինչպես կարող էր Նազարյանն ինքնասպան լինել, եթե նրան ամրակցված զենքի բոլոր փամփուշտները տեղում են եղել: Նա Մարտիրոսյանը նաեւ նշեց, թե փորձաքննության ուղարկվել էր ոչ թե հայտնաբերված, այլ բոլորովին այլ պարկուճ. - «Նախաքննական մարմինը, ստանալով փորձագետի եզրակացությունը, չի նկատել այդ հակասությունը, չի տեսել, որ պարկուճը փոխված է»:
Իր ճառի վերջում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը հայտարարեց, թե դատարանը պետք է հաստատի, որ չի հիմնավորվել մեղադրող կողմի պնդումը, թե Նազարյանը ինքնասպանություն է գործել, եւ արդարացման դատավճիռ կայացնի գործով ամբաստանյալների նկատմամբ, քանի որ «Նազարյանի մահվան եւ ամբաստանյալներին վերագրվող գործողությունների միջեւ պատճառահետեւանքային կապի առկայությունը չի հիմնավորվել»:
30-ամյա սպա Արտակ Նազարյանը մահացել է Տավուշի մարզի զորամասերից մեկի դիրքերում 2010 թվականի հուլիսի 27-ին: Նրան ինքնասպանության հասցնելու համար մեղադրվում են նրա հինգ ծառայակիցները։
Հիշեցնենք, մեղադրող կողմը միջնորդել էր ազատարկման դատապարտել գործով հինգ ամբաստանյալներին. Հակոբ Մանուկյանին` 13 տարվա, Վահագն Հայրապետյանին, Ադիբեկ Հովհաննիսյանին եւ Մխիթար Մխիթարյանին` 4 տարվա, իսկ Հարութիկ Կիրակոսյանին` 2 տարվա: