10 մարզեր, 12 համայնքներ, 3 ֆիլմի պրեմիերա եւ 3 գրքի շնորհանդես` «Կինոաշունն» այս տարի հարուստ է լինելու:
«Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» հկ-ն "Counterpart Armenia" կազմակերպության աջակցությամբ թիվ 128 եւ Ֆիզիկամաթեմատիկական դպրոցներում իրականացնում է «Անվտանգությունը քո ձեռքերում է» ծրագիրը:
«Ունիսոն» հասարակական կազմակերպությունը Արամ Խաչատրյանի արձանին հարող տարածքում այսօր կազմակերպել էր ֆոտոցուցահանդես, որը նվիրված էր միջավայրի մատչելիությանը հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված համերգային ծրագրով սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 1-ը հանդես կգա Եվրոպայում:
Հեծանվասպորտի ազգային ֆեդերացիայի փոխնախագահի խոսքերով, եթե շտկվեն որոշ թերություններ, կասկած չի կարող լինել, որ նոր հեծանվահրապարակը «ունիկալ կառույց է»:
Անկախության 20 ու Երեւանի 2793-ամյակի առիթով երեւանյան փողոցները մարդաշատ են, այգիները միջոցառումներով ողողված: Ուրախ տրամադրություն, ժպիտներ, բարի դեմքեր, ժպտացող աչքեր: Այսպիսին է այսօր Երեւանը տոնական գույների մեջ:
Անկախության 20 ամյակին նվիրված «Հերոսական բալլադ» համերգ-ներկայացումը կսկսվի սեպտեմբերի 21 ին երեկոյան ինն անց կեսին:
Անկախության տարեդարձը մեկ օր առաջ նշում էին Խնկո-Ապոր անվան գրադարանի ակտիվ ընթերցողները:
«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի 3-րդ փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը կայացավ Սիրահարների այգում:
Երեքշաբթի մեկնարկեց «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի 7-րդ միջազգային գիտաժողովը, որը նվիրված էր Հյաստանում եւ Լեռնային Ղարաբաղում Ժամանակակից կրթական ծրագրերին եւ դրանց կիրառմանը:
3 ամիս նախապատրաստական փուլ, մեկ ամիս դերակատարների ընտրություն, 48 օր նկարահանումներ եւ 2012 թվականին ռուս հանդիսատեսի դատին կհանձնվի ռուսական «Стрелок»` «Հրաձիգ» 4 մասից բաղկացած ֆիլմը:
Lուսինը եւ Յուպիտերը աստղադիտակով կարող էին դիտարկել բոլոր ցանկացողները «Գուդրայք ջոն» աստղասերների ՀԿ-ի կազմակերպած սիրողական աստղադիտման ժամանակ:
Բեռնել ավելին