Երիտասարդներն էլ իրենց ուրախությունը թաքցնելու խնդիր բնավ չունեն. քայլում են բարձր երգելով, «շնորհավոր» վանկարկելով:
Այսօր ժամը 13:00-ից Հյուսիսային պողոտան վերածվել է «Վարպետաց քաղաքի»: Մշակութային կենտրոնները, կազմակերպություններն ու անհատները իրենց արվեստն ու արհեստն են կիսում անցորդների հետ. գորգագործություն, խեցեգործություն, նկարչություն, նորաձեւության ցուցադրություն ու աճպարարություն:
Գորգագործ Մերի Առաքելյանը պատմում է, որ արդեն երկրորդ տարին է «Երեբունի - Երեւան» տոնակատարությունների շրջանում ցուցադրում են իրենց արհեստը եւ մեծ պատրաստակամությամբ ցանկացողներին սովորեցնում են գորգագործության գաղտնիքները:
Գաբրիել Սունդուկյան անվան ազգային ակադեմիական թատրոնն էլ փոքրիկ թաթերականացված պատկեր է կազմակերպել անցորդների համար:
«Արգիշտին իր թիկնազորով եկավ, պտտվեց ու հիմա նկարվում է այցելուների հետ», - նշում է դերասան Մխիթար Մելքոնյանը:
Տիկնիկագործ Նարինե Մխիթարյանն էլ այստեղ է իր պատրաստած եռագույն փոքրիկ տիկնիկներով, որ խորհրդանշում են ազատ, անկախ Հայաստանի վերածնունդը:
Նարինեն նշում է, որ ժողովրդի ուշադրության կենտրոնում այնուամենայնիվ դրոշակներն են եւ դա իրեն ուրախացնում է. - «Դա նշանակում է, որ մարդկանց մոտ պետականության նկատմամբ հետաքրքրություն կա, եւ դրոշն իրենց համար արդեն արժեք է ներկայացնում»:
Իսկ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանի ուսանողներն Սարյանի արձանի մոտ մեծ կտավի վրա մի քանի հոգով նկարում են Սարյանի արձանը: Ավարտին հասցնելուց հետո կտավը կտեղափոխեն Պատմության թանգարան: