Մամուլը գրում է, որ առաջիկա ներքաղաքական զարգացումներում ՀՀԿ-ն փորձելու է խաղարկել սերնդափոխության խաղաքարտը։ Մամուլը նաև անդրադառնում է Հրազդանի քաղաքապետի ընտրություններին, մասնավորապես՝ Սասուն Միքայելյանի թեկնածությանը։
Թերթերը շարունակում են մեկնաբանել իշխող Հանրապետական կուսակցության՝ քաղաքական դպրոց հիմնելու մտադրությունը: Մամուլն ուշադրությամբ հետևում է նաև ղարաբաղյան հակամարտության գոտում ծավալվող զարգացումներին, ինչպես նաև արձանագրում, որ վերջին շրջանում ավելի հաճախ են լուրեր ստացվում չպարզված հանգամանքներում զինվորների մահվան դեպքերի մասին:
Մամուլն արձագանքում է կուսակցությանը կից քաղաքական դպրոց հիմնադրելու մասին՝ ՀՀԿ-ի հայտարարությանը։ Լրատվամիջոցները շարունակում են հետևել նաև Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումներին, մեկնաբանում են եկամուտների մասին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված նոր տվյալները:
Մամուլը քննարկում է Հանրապետական կուսակցությանը կից քաղաքական դպրոցի հիմնադրման մասին ՀՀԿ-ի հայտարարությունը։
Մամուլն անդրադառնում է «Նոր Հայաստան»-ի հրապարակած իշխանափոխության ճանապարհային քարտեզին, Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ ծավալված քննարկումներին։ Թերթերի ուշադրության կենտրոնում նաև Վրաստանի արտգործնախարարի՝ Հայաստան այցն է, ինչպես նաև ֆինանսների նախարարության՝ Դիլիջանի ուսումնական կենտրոնի կառուցմանը բյուջեից հատկացվող ահռելի միջոցները:
Մամուլն անդրադառնում է «Նոր Հայաստան»-ի հրապարակած իշխանափոխության ծրագրին, Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ ծավալվող քննարկումներին։
Մամուլը լայնորեն արձագանքել է Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությանը: Նոր Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումների համատեքստում թերթերը նաև շարունակում են գնահատել ներքաղաքական գործընթացները:
Մամուլը շարունակում է անդրադառնալ Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումներին։
Մամուլը շարունակում է անդրադառնալ Ընտրական օրենսգրքի նախագծին ու դրա շուրջ ծավալվող քննարկումներին, ինչպես նաև վերլուծում է Հայաստանի տնտեսական վիճակը։
Մամուլը շարունակում է ներկայացնել Ադրբեջանին ռուսական սպառազինության տրամադրման հարուցած արձագանքները, ընթացող ներքաղաքական զարգացումների համատեքստում անդրադառնում է Հրազդանի քաղաքապետի առաջիկա ընտրություններին, նաև մեկնաբանում է նոր Հարկային օրենսգրքի նախագիծը:
Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Ռուսաստանի հետ գազային բանակցություններն են, նախագահ Սերժ Սարգսյանի առաջիկա այցը ԱՄՆ և «Մատաղիսի գործով» Եվրադատարանի վճիռը: Թերթերն անդրադառնում են նաև ներքաղաքական գործընթացներին:
Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում «Մատաղիսի գործով» Եվրադատարանի վճիռն է, Նիկոլ Փաշինյանի մասին Սամվել Ալեքսանյանի հայտարարությունները, նոր Ընտրական օրենսգրքի շուրջ շարունակվող քննարկումները, այլ հրատապ թեմաներ:
Բեռնել ավելին