Լրատվամիջոցները վերհիշում և գնահատում են 2008թ․ մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները: Մամուլն արձագանքում է նաև կառավարության կառուցվածքային և կադրային փոփոխություններին, մեկնաբանում ՀՆԱ-ի մասին ԱՎԾ-ի հրապարակած վերջին տվյալները:
Լրատվամիջոցներն անդրադառնում են Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին:
«Մարտի 1»-ի հերթական տարելիցին լրատվամիջոցները անդրադառնում են 2008-ի ողբերգական իրադարձություններին, վերլուծում դրանց պատճառները և հետևանքները:
Մամուլը լայնորեն արձագանքել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի այն հայտարարությանը, թե 1990-ականներին ազատազրկված դաշնակցականներից հետո Հայաստանում քաղբանտարկյալներ չեն եղել: Թերթերը շարունակում են ուշադրության կենտրոնում պահել Հանրապետական-Դաշնակցություն համագործակցության թեման, նաև արձագանքում են Վարդգես Գասպարիի՝ կալանքից ազատմանը:
Լրատվամիջոցները շարունակում են ուշադրության կենտրոնում պահել Հանրապետական-Դաշնակցություն համագործակցության թեման: Մամուլն անդրադառնում է նաև Վարդգես Գասպարիի կալանքի շուրջ ծավալվող իրադարձություններին, ԵՏՄ երկրներից ավտոմեքենա ներկրողներից ԱԱՀ-ի գանձումը դադարեցնելու մասին՝ կառավարության որոշմանը:
Լրատվամիջոցները շարունակում են ուշադրության կենտրոնում պահել Հանրապետական-Դաշնակցություն համագործակցության թեման, մամուլն անդրադառնում է նաև Վարդգես Գասպարիին ազատ արձակելու պահանջով պատգամավորների ստորագրահավաքին, այլ հրատապ թեմաների:
Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Հանրապետականի և Դաշնակցության միջև քաղաքական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումն է: Մամուլն անդրադառնում է նաև Ռուսաստանին Ադրբեջանի հղած բողոքի նոտային՝ կապված Հայաստանին 200 միլիոն դոլարի սպառազինություն վաճառելու հետ:
Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Հանրապետականի և Դաշնակցության միջև քաղաքական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման, ակտիվիստ Վարդգես Գասպարիին հոգեբուժարան տանելու թեմաներն են, մամուլն անդրադառնում է նաև Ռուսաստանին Ադրբեջանի հղած նոտային՝ կապված Հայաստանին 200 միլիոն դոլարի սպառազինության վաճառքի հետ:
Լրատվամիջոցներն արձագանքում են նոր օմբուդսմենի ընտրությանը: Թերթերը գնահատում են նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ընդդիմադիր դաշտում գործող ուժերի համախմբման հնարավորությունը:
Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են Հայաստանի քաղաքական և սոցիալ-տնտեսական կյանքի հրատապ թեմաները, մամուլն անդրադառնում է նաև միջազգային և տարածաշրջանային կարևորագույն իրադարձություններին:
Մամուլը անդրադառնում է 200 միլիոն դոլար ռուսական վարկով Հայաստանին տրամադրվող սպառազինությանը, որի ցանկը օրերս է հրապարակվել, լրագրողների նկատմամբ Ազգային ժողովի հանրապետական պատգամավորի պահվածքին, երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակին, այլ թեմաների:
Մամուլը շարունակում է քննարկել ՀՅԴ ներկայացուցչին նախարարի պաշտոնով ապահովելու համար կառավարության կառուցվածքային փոփոխություններ անելու նպատակահարմարությունը: Թերթերն անդրադառնում են նաև մարտի 1-ին կայանալիք առաջիկա հանրահավաքին, հանրային հնչեղություն ունեցող այլ հարցերի:
Բեռնել ավելին