Մամուլը շարունակում է արձագանքել հոկտեմբերի 27-ի ողբերգության 16-րդ տարելիցին: Լրատվամիջոցները հետևում են նաև սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ընթացքին, անդրադառնում են խոշոր հարկատուների՝ նոր հրապարակված ցանկին:
Մամուլը անդրադառնում է 1999-ի հոկտեմբերի 27-ին զոհված գործիչների հարազատների երեկվա հայտարարություններին, խորհրդարանում օմբուդսմենին ուղղված քննադատություններին, լրատվամիջոցները շարունակում են ուշադրության կենտրոնում պահել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը:
Լրատվամիջոցներն առանցքային տեղ են հատկացրել սահմանադրական առաջիկա հանրաքվեի քարոզարշավին, հնարավոր ընտրակեղծիքների ռեսուրսներին, «Հոկտեմբերի 27»-ի տարելիցին անդրադարձող հրապարակումներին:
Թերթերը գնահատում են առաջիկա հանրաքվեի քարոզարշավի ընթացքը, անդրադառնում են Մինսկի խմբի համանախագահների՝ հաջորդ շաբաթ կայանալիք տարածաշրջանային այցին, ինչպես նաև արձագանքում են տնտեսական հրատապ խնդիրների:
Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցչի արձագանքն է «Նոր Հայաստան»-ի անհնազանդության կոչերին: Թերթերը հետևում են նաև առաջիկա հանրաքվեի համատեքստում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներին, ինչպես նաև շարունակում են մեկնաբանել Սահմանադրական դատարանի՝ օրերս կայացրած որոշումը, որով պաշտպանվել էր տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու՝ ԶԼՄ-ների իրավունքը:
Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում իշխանությունների արձագանքն է «Նոր Հայաստան»-ի անհնազանդության կոչերին:
Լրատվամիջոցները շարունակում են հետևել «Այո»-ի և «Ոչ»-ի քարոզարշավի ընթացքին: Նաև արձագանքում են տնտեսական և տարածաշրջանային վերջին զարգացումներին:
Լրատվամիջոցները շարունակում են ուշադրության կենտրոնում պահել սահմանադրական փոփոխությունների շուրջ զարգացումները:
Լրատվամիջոցները շարունակում են քննել վարչապետի կողմից ՀՀԿ-ի քարոզչական շտաբը գլխավորելու հանգամանքի օրինականությունը: Թերթերը նաև հետևում են սահմանադրական հանրաքվեի՝ արդեն իսկ մեկնարկած քարոզարշավի ընթացքին:
Լրատվամիջոցները շարունակում են ուշադրության կենտրոնում պահել վարչապետի՝ հանրաքվեում ՀՀԿ-ի շտաբը գլխավորելու թեման, փորձելով պարզել, թե որքանով է դա համապատասխանում օրենսդրությունը:
Մամուլն արձագանքում է ՀՀԿ գործադիր մարմնի նիստի որոշմանը, ըստ որի, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում իշխող Հանրապետական կուսակցության շտաբը կղեկավարի վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Թերթերը նաև հետևում են հանրաքվեի՝ արդեն իսկ մեկնարկած քարոզարշավի ընթացքին:
Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում վարչապետի նշանակումն է ՀՀԿ-ի հանրաքվեի շտաբի պետ և այդ համատեքստում՝ ընտրությունների քարոզարշավին պետական պաշտոնյաների մասնակցության թեման:
Բեռնել ավելին