Մամուլն արձագանքում է ՀՀԿ գործադիր մարմնի նիստի որոշմանը, ըստ որի, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում իշխող Հանրապետական կուսակցության շտաբը կղեկավարի վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Թերթերը նաև հետևում են հանրաքվեի՝ արդեն իսկ մեկնարկած քարոզարշավի ընթացքին:
Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում վարչապետի նշանակումն է ՀՀԿ-ի հանրաքվեի շտաբի պետ և այդ համատեքստում՝ ընտրությունների քարոզարշավին պետական պաշտոնյաների մասնակցության թեման:
Թերթերը լայնորեն արձագանքել են նախկին վարչապետ, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջիկա նշանակմանը:
Մամուլի ուշադրության կենտրոնում թուրք ազգայնական Դողու Փերինչեքի օգտին Եվրոպական դատարանի կայացրած երեկվա վճիռն է։ Թերթերը շարունակում են մեկնաբանել նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի մուտքը Հայաստանի քաղաքական դաշտ, ինչպես նաև անդրադառնում են Իրան-Հայաստան նոր գազամուղ կառուցելու մասին տեղեկություններին:
Մամուլի ուշադրության կենտրոնում Եվրոպական դատարանի երեկվա վճիռն է հօգուտ Փերինչեքի։ Մամուլը քննարկում է նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի աղմկահարույց հայտարարությունները։
Մամուլի ուշադրության կենտրոնում Ռուսաստանի հայերի միության նախագահի երեկվա հայտարարություններն են։
Իրանի փոխնախագահի Հայաստան այցի համատեքստում մամուլն անդրադառնում է հայ - իրանական հարաբերություններին: Լրատվամիջոցները շարունակում են հետևել նաև սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ «Այո»-ի և «Ոչ»-ի ճամբարներում տեղի ունեցող գործընթացներին:
Մամուլը անդրադառնում է հայ - իրանական հարաբերություններին՝ Իրանի փոխնախագահի Հայաստան կատարելիք այցի համատեքստում, լրատվամիջոցները շարունակում են հետևել սահմանադրական փոփոխությունների հետ կապված զարգացումներին «Այո»-ի և «Ոչ»-ի ճամբարներում:
Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում կրկին սահմանադրական փոփոխություններն են և առաջիկա հանրաքվեն:
Մամուլն անդրադառնում է սահմանադրական բարեփոխումների գործընթացին, մասնավորապես, դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեին ընդառաջ՝ քաղաքական ուժերի քարոզչական հնարավորություններին: Թերթերն ուշադրություն են հրավիրում նաև հարկային նոր օրենսգրքի նախագծի՝ կառավարության կողմից հավանության արժանանալու «ոչ տրամաբանական» ընթացակարգի վրա:
Մամուլն անդրադառնում է սահմանադրական բարեփոխումների գործընթացին ու «Ոչ»-ի ճակատում տեղի ունեցող զարգացումներին։ Թերթերն արձագանքում են նաև Էկոնոմիկայի նախարարի երեկվա հայտարարություններին, ըստ որոնց, Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների աճ է արձանագրվել:
Մամուլն անդրադառնում է սահմանադրական բարեփոխումների գործընթացին ու «Ոչ» -ի ճակատում տեղի ունեցող զարգացումներին։
Բեռնել ավելին