Արձանագրելով, որ Հայաստանում բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը շարունակում է սրընթաց անկում ապրել, «Հրապարակ»-ը գրում է․ - «Երեկ երևանյան միջին կալիբրի ռեստորաններից մեկի տերը, օրինակ, պնդում էր, որ անցած տարվա համեմատ 50 տոկոսով իր եկամուտները կրճատվել են: Անգամ կոշկակարն էր տրտնջում, որ գործ չկա անելու՝ «կլիենտները գնացել են, ով էլ մնացել է՝ չստեր է հագնում»: Իսկ բիզնեսը Ռուսաստան տեղափոխած մեկ ուրիշը զարմացած հարցնում էր․ - «Լավ, Սերժ Սարգսյանը չի՞ տեսնում ինչ է կատարվում երկրում, չի՞ ուզում քայլեր ձեռնարկել երկիրն այս փոսից հանելու համար»: