«Ժամանակ»-ը, անդրադառնալով Հայաստանում ավարտված հերթական ընտրական ցիկլին, գրում է. - «Վերջին հաշվով, իշխանությունների թույլ տված խայտառակություններով եւ թաղային խաժամուժի ասպատակություններով հանդերձ` հասարակության գիտակցության մեջ ավելի ու ավելի է ամրագրվում այն, որ Հայաստանում ընտրական այս փոսը հաղթահարելու համար հասարակական-քաղաքական ուժերին անհրաժեշտ են իրավիճակի մանրամասն վերլուծություն, մեծ աշխատանք քաղաքացիների, հանրային տարբեր խմբերի շրջանում, աշխատանքի մոտեցումների, ոճի, մեթոդաբանության հարցերում լուրջ վերանայումներ»: