«Ժամանակ»-ը գրում է․ - «Հայաստանը պետք է որ արտգործնախարարություն ունենար, որը պետք է տեղեկացված լիներ, մշտապես հետևեր Սաֆարովին, նրա շուրջ անցուդարձին: Բայց, փաստորեն, ադրբեջացիները նրան տանում են տուն, իսկ Հայաստանի համապատասխան կառույցը նույնիսկ ձայն չի հանում այս ընթացքում: Մի քանի օր առաջ ԱԳՆ-ն տեղեկություններ էր տարածում այն մասին, թե ինչպես է նախարար Նալբանդյանը այցելություններ կատարել Նոր Զելանդիա, Ֆիլիպիններ, հանդիպումներ ունեցել այնտեղ կամ, այլ կերպ ասած, մի լավ հանգստացել խաղաղօվկիանոսյան ավազանում: Եվ սա ըստ էության այն ժամանակ, երբ ադրբեջանցիները աշխատում էին Հունգարիայի հետ Սաֆարովին ազատելու ուղղությամբ»: