«Ժամանակ»-ը գրում է. - «Երբ Ազգային բանակի սպան կարող է ինչ-որ ռեստորանում արժանանալ ինչ-որ պատգամավորի թիկնապահների նմանօրինակ զարհուրելի, անմարդկային ծեծին, իսկ ժամեր անց երկրի Գերագույն գլխավոր հրամանատարը կարող է փոփոխությունների մասին հերթական մի ելույթ ունենալ, ոչ մի կերպ իսկ` թե՛ դրանից առաջ, թե՛ դրանից հետո չանդրադառնալով այդ զարհուրելի միջադեպին, այստեղ արդեն եւս մեկ անգամ ակնհայտ է դառնում, որ երկրում կան իսկապես լրջագույն, խորքային, արժեքային պրոբլեմներ, որոնք պետությանն ու հասարակությանը հետեւողականորեն գլորում են դեպի ինքնասպանություն, ինքնախժռում»։