«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Օսկանյանը ԲՀԿ խմբակցության անդամ է եւ օգտվում է պատգամավորական անձեռնմխելիությունից, նրան մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու համար հարկավոր է ԱԺ-ի համաձայնությունը։ Սակայն, այս խնդիրը շատ արագ կարող է լուծվել, քանի որ ԱԺ մեծամասնությունը, որի մեջ մտնում են նաեւ Օսկանյանի կուսակիցներից շատերը, պատգամավորներին «հանձնելու» մեծ փորձ ունեն։ Ընդամենը չորս տարի առաջ, երբ Օսկանյանը դեռեւս ԱԳ նախարար էր, ԱԺ-ի կոալիցիոն մեծամասնությունը, որի մեջ մտնում էր նաեւ ԲՀԿ-ն, համաժողովրդական շարժմանը միացած պատգամավորներին կալանելու համաձայնությունները փաթեթով էր տալիս»։