«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Թեեւ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը արդեն բոլորել է իր առաջին շաբաթը, բայց առայժմ այն որեւէ լուրջ ազդեցություն չի գործել ո՛չ քաղաքական ընդհանուր կացության, ո՛չ էլ ազգաբնակչության տրամադրությունների վրա։ Այս իրողության պատճառները խորությամբ ըմբռնելու համար բավարար չէ միայն ժողովրդի հոգնածության ու դրանից բխող՝ անտարբերության մատնանշումը։ Սա ունի նաեւ իր երկրորդ՝ ոչ պակաս կարեւոր պատճառը։ Հոգնած ու ձանձրացած հասարակությանը կրկին քաղաքական գործընթացների ակտիվ սուբյեկտ դարձնելու համար խորհրդարանական ընտրություններին մասնակից 9 քաղաքական ուժերը պարտավոր էին քարոզարշավի հենց առաջին օրվանից ինչ-որ նոր, թարմ, գուցեեւ արտառոց բան առաջարկել»։
Նախընտրական կազուսներին է անդրադառնում «Չորրորդ ինքնիշխանություն»-ը. - «Որքան մոտենում են ընտրությունները, այնքան ներքաղաքական շիլաշփոթը մեծանում է: Իսկապես անհասկանալի բաներ են տեղի ունենում: Ասենք` ընդդիմադիր ուժերը որոշում են ընտրակեղծիքների դեմ պայքարի միասնական շտաբ ձեւավորել, կոալիցիայի անդամ ԲՀԿ-ն միանում է այդ նախաձեռնությանը, ու նույն պահին ընդդիմադիր «Ժառանգություն»-ը ձեւական պատճառանությամբ մի կողմ է քաշվում: Կամ, ասենք, Սերժ Սարգսյանը մեկնում է Արարատի մարզ (որտեղ, ի թիվս այլոց, նրան դիմավորում է նաեւ Կոնգրեսի ցուցակի երրորդ համարի եղբայրը) եւ այնտեղ կոչ է անում քվեարկել ընդդիմադիր Դաշնակցության թեկնածուի օգտին եւ այլն: Լավ, հասկացանք` այդ ընտրատարածքում ՀՀԿ-ն թեկնածու չունի, բայց կոալիցիոն գործընկերները հաստատ ունեն, ուրեմն ո՞րն է այդ տարօրինակությունների պատճառը: Պատճառն այն է, որ առաջիկա ընտրությունները շատ ավելին են, քան ընդամենը քաղաքական ուժերի միջեւ պայքարը: Սա պայքար է մարդկային տեսակների միջեւ, եւ մարդիկ հաճույքով «տեսակավորվում են»` ըստ իրենց նպատակների»:
«Երկիր»-ի խմբագրականում կարդում ենք. - «Իշխող Հանրապետական կուսակցությունը վերջին օրերին նրբորեն շրջանառության մեջ է դնում այն թեզը, թե ընտրություններին մասնակցող ընդդիմադիր քաղաքական ուժերն ընդամենը պայքարում են ընդդիմադիր ընտրազանգվածի ձայների համար: Առաջին հայացքից լրիվ անմեղ, քարոզչության դրսեւորում թվացող այս գաղափարի ներմուծումը հեռուն գնացող նպատակներ է հետապնդում: Նախ` դա նշանակում է, որ ընտրազանգվածի մնացած մասի տեր ու տնօրենն իրենք են: Եվ քանի որ վստահ են իրենց հաղթանակում, ուրեմն ընդդիմադիր ընտրազանգվածը փոքրամասնություն է: Հետեւություն` ՀՀԿ-ի` անցած տարիների կառավարումից հանրության մեծամասնությունը գոհ ու երջանիկ է: Այսպիսով, իշխանությունը վերարտադրության լեգիտիմացման հոգեբանական պաշար է կուտակում»:
Ոստիկանության անձնագրերի ու վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը երեկ «168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, որ մինչեւ մայիսի 6-ի ընտրությունները գոնե մահացածների մասով ընտրացուցակները մաքրված կլինեն: «Սակայն «մաքրված» ասելով` Քոչարյանը նկատի ունի այնքան չնչին թիվ, որն էական ազդեցություն չի կարող ունենալ ընտրությունների արդյունքների վրա: «Ցուցակներից հանվել է ավելի քան 3000 անուն, որոնց մեծ մասը, ինչպես նշեցի, մահացածներն են: Մյուս մասն այն հատվածն է, որ տան նոր սեփականատերը չի դիմել եւ նախկին սեփականատերերին հաշվառումից չի հանել: Մենք պարզաբանում ենք, որ եթե իրենք չդիմեն, այդ մարդիկ 100 տարի էլ կմնան այդտեղ հաշվառված: Եվ արդյունքում` մոտ 1000 ընտրողներ դուրս են գալու: Եվ երբ մենք վերջնական ցուցակը տրամադրենք, կարծում եմ, մինչեւ 5000 անուն ցուցակներից կպակասի», - ասել է Քոչարյանը: Թերթը հիշեցնում է, որ 2008 թվականի նախագահական ընտրությունների համեմատ` այս ընտրություններին մասնակից ընտրողների ցուցակներն ավելացել են 170 հազար ընտրողով:
«Ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - «Մինչ Հայաստանում քաղաքական ուժերը պայքարում են ընտրողին համոզելու համար, թե հենց իրենք են Հայաստանը դարձնելու հրեշտակապետություն, Ռուսաստանի Պետական դումայում տեղի է ունենում ռուսների կայսերապաշտական հերթական նախաձեռնությունը, որը, ըստ էության, ոտնձգություն է հետխորհրդային երկրների ինքնիշխանության հանդեպ: Խոսքն այն մասին է, որ ՌԴ Պետդումայում ստեղծվում է գունավոր հեղափոխությունների ուսումնասիրման հանձնաժողով: Հասկանալի է, թե ինչն է լինելու այդ հանձնաժողովի նպատակը, ինչն է լինելու այդ հանձնաժողովի խնդիրը: Սա պուտինյան Ռուսաստանի հերթական հավակնությունն ու մեսիջն է հետխորհրդային տարածքի երկրներին, որը փաստորեն պարզորոշ ցույց է տալիս, որ Պուտինը մտադիր չէ հանդուրժել այդ երկրներում քաղաքական ստատուս քվոների փոփոխություն եւ քաղաքացիականության հաղթանակ: Թե ինչու Ռուսաստանը դա չի հանդուրժում, շատ պարզ է` քաղաքացիականության հաղթանակը որեւէ երկրում նշանակելու է կայսերապետական Ռուսաստանի ազդեցության թուլացում: Իսկ Ռուսաստանը չի տիրապետում համարժեք այլ տեխնոլոգիաների, որոնցով կարողանա շահավետ եւ փոխօգտակար առաջարկություններ անել այդ երկրների հասարակություններին»: