«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Հայ ազգային կոնգրեսը հանրահավաք չի անի այնքան ժամանակ, մինչեւ նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չորոշի՝ առաջադրվում է, թե ոչ: Իսկ առաջին նախագահը դա չի ասի այնքան ժամանակ, մինչեւ Գագիկ Ծառուկյանը չասի՝ նա ինքնուրո՞ւյն է առաջադրվում, թե՞ պաշտպանում է որեւէ այլ թեկնածուի: Ինքնին այն փաստը, որ ՀԱԿ-ի գործողություններն ամբողջությամբ պայմանավորված են ԲՀԿ-ի գործողություններով, իսկ առաջին նախագահի հետագա քայլերը կախված են ԲՀԿ-ի առաջնորդի քայլերից, մեղմ ասած՝ օգուտ չի բերում ոչ Կոնգրեսին, ոչ էլ նրա ղեկավարին»: