«Կարծում եմ, 60-ը 40-ի հարաբերությամբ որեւէ փաստաթուղթ չի ստորագրվի», - «Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Կազանում կայանալիք հանդիպման վերաբերյալ ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Առավոտ»-ը մեջբերում է մամուլի դեմ վերջերս տեղի ունեցած մի քանի աղմկոտ դատավարությունների կապակցությամբ Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոխան Շմիդտի հնչեցրած գնահատականը:
«Ժամանակ»-ը իր խմբագրականում գրում է. - «Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հայաստանյան այցի հետաձգումը, որ պետք է կայանար հունիսի սկզբին, ըստ էության աննկատ մնաց, համենայնդեպս, չարժանացավ մանրամասն դիտարկման: Մինչդեռ այդ իրողությունն առաջին հայացքից իր արարողակարգային բնույթով հանդերձ, կարծես թե խոսում է հայ - իրանական փոխհարաբերության մեջ վստահության լուրջ ճգնաժամի մասին»:
«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է. - «Վերջին շրջանում Հայաստանի քաղաքական դաշտում ակտիվորեն շրջանառության մեջ է դրվում այն միտքը, թե Ղարաբաղի հարցում այսօրվա իշխանությունների եւ Կոնգրեսի դիրքորոշումների միջեւ տարբերություն չկա: Իրականում դա, իհարկե, այդպես չէ, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը մի քանի անգամ տարբեր առիթներով խոսել է այդ մասին, բայց այս պահին խնդիրը դա չէ»:
«Հանրապետականները ամիսներ շարունակ հայտարարում էին, թե պատրաստ են երկխոսություն սկսել ընդդիմության հետ: Բայց հենց որ ընդդիմությունը համաձայնվեց, հրապարակեց երկխոսության օրակարգը եւ պատվիրակություն կազմեց, սրանք սկսեցին հոխորտալ, թե այդ օրակարգով բանակցելու բան չունեն», - գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
«Կասկած չկա, որ իշխանությունը առաջիկա խորհրդարանական ընտրությանը գնալու է ոչ միայն իր` այսպես ասած ՀՀԿ ցուցակով, այլ նաեւ հարակից, «ուղեկցող» կամ «սպասարկող» ցուցակներով», - գրում է «Ժամանակ»-ի վերլուծաբանը:
«Ժամանակ»-ի խմբագրականն անդրադառնում է իշխանություն - ընդդիմություն երկխոսության ճանապարհին ստեղծված փակուղային իրադրությանը:
Այսօր մամուլի ուշադրության կենտրոնում իշխանություն - ՀԱԿ երկխոսության եւ դրա ճանապարհին առաջացած դժվարությունների հարցն է:
«Իսկ ինչո՞ւ Հայ ազգային կոնգրեսը, որ լիիրավ զբաղեցնում է ընդդիմության դաշտը, գնաց իշխանությունների հետ երկխոսության, իսկ, ասենք, «Ժառանգությանն» անգամ բարեւ չտվեց», - հարց է բարձրացնում «Հրապարակ»-ի խմբագիրը:
«Ըստ էության, ե'ւ իշխանությունը, ե'ւ ընդդիմությունը իրենց գործողությունները կազմակերպելիս երբեք չեն առաջնորդվում ժողովրդի կարծիքով», - գրում է «Հրապարակ»-ի խմբագիրը:
«Մենք միշտ էլ պատրաստ ենք եղել երկխոսության: Բայց այդպես ցերեմոնիաներով, կարծում եմ, ճիշտ չէ պատվիրակություն կազմել: Քաղաքական դաշտ է, ում հետ ուզում է, կարող է խոսել», - «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում ասում է ՀՀԿ-ի փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
Բեռնել ավելին