«Ժամանակ»-ը իր խմբագրականում գրում է. - «Թեեւ Հայաստանի քաղաքական դաշտում հստակ ուրվագծվում են առաջատար քաղաքական սուբյեկտները, այդուհանդերձ վերջին ներքաղաքական իրադարձությունները եւ դրանց հանրային ընկալումն ու արձագանքները վկայեցին, որ Հայաստանն այսօր կանգնած է ներքաղաքական դաշտի «գույքագրման» անհրաժեշտության առաջ: Պետք է փաստենք, որ այսօր դաշտում նոր սուբյեկտի մուտք չկա եւ մուտքի հավանականություն էլ չկա: Ըստ երեւույթին, ելքն այն է, որ ամեն քաղաքական սուբյեկտ ինքն իրեն հաշվի, համարակալի, ինքն իր տեղը ճշտի եւ հստակ ներկայացնի, առանց «ոսկե միջինների», «կենտրոնների», «կառուցողական» կամ «շինիչ» տարբերակների»: