«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Իշխանության ներսում կա, այնուամենայնիվ, բանավեճ, որը գուցե փակ հանդիպումների ժամանակ էլ չի ստանում իր բառային ձեւակերպումը: Այդ բանավեճի օրակարգը հետեւյալն է. ինչպիսի՞ մեթոդներով հասնել իշխանության թիմի հաղթանակին, արդյո՞ք անհրաժեշտ են կտրուկ, կոշտ մեթոդներ, թե՞ բավարար են համեմատաբար մեղմ միջոցները: Վերջին 13 տարում նման բանավեճ չկար, որովհետեւ կասկած էլ չկար, որ կարծր մեթոդները խիստ անհրաժեշտ են: Այն, որ այսօր նման հարց է ծագում, արդեն իսկ մթնոլորտի որոշակի փոփոխության մասին է խոսում»: