«Եթե Սերժ Սարգսյանը չանի այն, ինչ անում է այժմ, եթե չշարունակի սկսած գործը, ապա լուրջ խնդիրներ է ունենալու, իսկ դա խնդիր է դառնալու Հայաստանի եւ հայ ժողովրդի համար, քանի որ Սարգսյանը իսկապես մեր երկրի նվիրյալ է: Նախագահն իրեն խանգարողներին պետք է ոչնչացնի, ես ոչնչացնել ասելով` նկատի չունեմ վիզը կտրել-մի կողմ գցելը, ուղղակի նրանք չպետք է մնան նախագահի շրջապատում, որպեսզի հնարավորություն չունենան խանգարել», - «Հրապարակ»-ի հարցազրուցում ասել է օլիմպիական չեմպիոն, նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական Յուրիկ Վարդանյանը: