«Այդ պատը կառուցելով` ադրբեջանցիները փորձում են սեւ պիառ իրականացնել հայկական կողմի դեմ, ցույց տալ աշխարհին, թե հայերը բարբարոսներ են, եւ իրենք ստիպված են պատ կառուցել, որպեսզի ապահովեն խաղաղ բնակչության անվտանգությունը` սահմանամերձ գյուղերի բնակիչներին պաշտպանեն հայ դիպուկահարների ոտնձգություններից։ Մյուս կողմից, եթե շփման գծի ողջ երկայնքով պատ է կառուցվում, նշանակում է փաստացի սահմանը գծանշվում է, եւ այդ առումով այս նախաձեռնությունը կարելի է դրական համարել», - «Հայոց Աշխարհ»-ի հարզացրույցում ասում է Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։