Անդրադառնալով սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի օրվան, «Առավոտ»-ի խմբագիրը «Պահանջարկ չունեցող ապրանք» վերնագրի ներքո գրում է. - «40 տարի առաջ բնակչության բոլոր խավերի համար հարգի էին գրավոր խոսքը, կրթությունը, գիտելիքը: Այսօր ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության համար «հայկական երազանքի» մարմնացում է հաստ վիզը եւ «ախրանայի» առկայությունը: Իհարկե, 40 տարի առաջ էլ ոստիկաններն ու դատախազներն ավազակ էին եւ կաշառակեր, բայց ոչ միայն նրանք, այլեւ ամենավերջին «ցեխավիկը», որը 25 ռուբլիանոցով խորովածի կրակն էր վառում, ներքին ակնածանք ուներ գիտնականի, մտավորականի հանդեպ եւ ձգտում էր, որ իր զավակները գնան հենց այդ, ոչ թե «ընդհատակյա միլիոնատիրոջ» ճանապարհով»: