«Առավոտ»-ը խմբագրականում գրում է. - «Ինչպես որ սովորաբար լինում է ընդդիմության հանրահավաքից առաջ` երկու կողմերի քարոզչությունն արձակելու է իր ավանդական «կրակոցները»: Իշխանության քարոզչությունն ասելու է, որ հանրահավաքը հերթական անիմաստ, թույլ եւ իրենց համար բացարձակապես ոչ վախենալու մի միջոցառում է: Ընդդիմությունն էլ պնդելու է, որ հանրահավաքը լինելու է այնքան հուժկու եւ ազդեցիկ, որ իշխանավորներին էլ ոչինչ չի մնա, քան կապել ճամպրուկները եւ փախչել Հայաստանից»: