«Հրապարակ»-ը «Սկսվեց» խորագրի ներքո գրում է. - «Շատ խորհրդանշական էր, որ հենց անկախության, կամ, ինչպես պաշտոնական անվանումն է` Հանրապետության տոնին հաջորդեցին բռնություններ ցուցարարների նկատմամբ: Օպերայի մոտ վերջին օրերին կատարվող իրադարձությունները ոչ մի սահմանների մեջ չեն տեղավորվում: Հետաքրքիրն այն է, որ երկու տարուց ավելի այդ հրապարակը փակ էր` ավտոկայանատեղի կառուցելու անվան տակ, սակայն մարդիկ վստահ էին, որ դրա ետեւում միտինգներ անելու փորձերը կանխելու մտադրությունն էր: Վերջին օրերի գործողություններով իշխանությունն ապացուցեց, որ ճիշտ էին հոռետեսները, որ կայանատեղի կառուցելն ընդամենը պատրվակ էր Ազատության հրապարակը բռնազավթելու համար»: