«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «2002 թվականի ապրիլի 2-ին Ամալյանի հանձնաժողովը հեռարձակման արտոնագրից զրկեց մի հեռուստաընկերություն («Ա1+»-ին), որը 24-ժամյա եթեր ուներ` բանավոր հիմնավորում տալով, թե այդ հեռուստաընկերությունը բավարար նյութական միջոցներ չունի` հեռարձակումը շարունակելու համար: Արտոնագիրը տրվեց «Շարմ» ընկերությանը, որը, սակայն, մեկ տարի էլ չկարողացավ ապահովել եթերը (ըստ երեւույթին, նյութական բավարար միջոցներ չունենալով), եւ հեռարձակելու իրավունքը փաստորեն վաճառեց մեկ այլ սեփականատիրոջ: Եթե մի կողմ թողնենք բոլոր տեսակի քաղաքական կամ բարոյական որակումները եւ առաջնորդվենք զուտ տրամաբանությամբ, ապա հարց է ծագում` նման գործողություններից հետո արդյոք անհրաժեշտություն չի՞ առաջանում, որ ՀՌԱՀ-ը, երբ մեկից արտոնագիրը խլում է եւ մյուսին տալիս, հիմնավորի իր այդ որոշումը»: