«Չորրորդ ինքնիշխանության» մեկնաբանը, անդրադառնալով ՀՀԿ-ի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը Սերժ Սարգսյանի ելույթին, գրում է. - «Սովորաբար ինչպե՞ս է լինում. իշխանությունները խոսում են այն մասին, թե ինչ են արել այս կամ այն խնդիրը լուծելու համար, իսկ ընդդիմությունը խոսում է այն մասին, թե ինչ պիտի անի իշխանությունը, որ չի արել: Սերժ Սարգսյանն, ահա, մի ժամ շարունակ խոսում էր այն մասին, թե ինչ է պետք անել, այսինքն` հանդես էր գալիս «կառուցողական ընդդիմադիրի» դիրքերից: Համաձայնեք` անհեթեթություն է»: