Անցյալ շաբաթ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երևանյան միջոցառումներից վերադառնալու ճանապարհին, այցելեցի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու հայ մշակույթի նմուշների աննախադեպ ցուցահանդեսի բացման արարողությանը, որոնք ռուս ազգագրագետները Ցեղասպանության ժամանակ փրկել էին Արևմտյան Հայաստանից: