Հայ ժողովուրդն անցյալ շաբաթ անմոռանալի օրեր անցկացրեց Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման արարողությունների ժամանակ: «Ցունամին», որից այդքան սարսափում էին թուրք ժխտողականները, շատ առումներով իրականություն դարձավ... Մինչ աշխարհասփյուռ հայությունը վերջին տարիներին զբաղված էր ոգեկոչման միջոցառումների կազմակերպմամբ, նրա ջանքերը կրկնապատկվեցին շնորհիվ որոշ անսպասելի զարգացումների, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի անմիտ հռետորության և հակազդեցության: