Արեւմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կազմակերպած բանավեճի մասին այս երրորդ եւ վերջնական հոդվածում կոնգրեսականներ Հովարդ Բերմանը եւ Բրեդ Շերմանը պատասխանել են բանավեճի վարողներ Հարութ Սասունյանի եւ Արա Խաչատրյանի՝ սիրիահայերի անվտանգությանը, Սաֆարովի սկանդալին, Արցախի անկախությանը եւ Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին առնչվող հարցերին:
Սա երկրորդ մասն է երկու դեմոկրատ կոնգրեսականներ Հովարդ Բերմանի եւ Բրեդ Շերմանի միջեւ ծավալված բանավեճի, որը կայացել էր Էնսինո քաղաքի Ֆերահյան դպրոցի Ավետիսյան դահլիճում սեպտեմբերի 29-ին: Բանավեճը կազմակերպել էր Արեւմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
Կոնգրեսականներ Հովարդ Բերմանը եւ Բրեդ Շերմանը (երկուսն էլ՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների ազդեցիկ հանձնաժողովի անդամներ), նոյեմբերի 6-ին կայանալիք ընտրություններում, ընտրատարածքների վերաձեւման պատճառով ստիպված են մրցել միմյանց դեմ: