Սա երկրորդ մասն է երկու դեմոկրատ կոնգրեսականներ Հովարդ Բերմանի եւ Բրեդ Շերմանի միջեւ ծավալված բանավեճի, որը կայացել էր Էնսինո քաղաքի Ֆերահյան դպրոցի Ավետիսյան դահլիճում սեպտեմբերի 29-ին: Բանավեճը կազմակերպել էր Արեւմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
Կոնգրեսականներ Հովարդ Բերմանը եւ Բրեդ Շերմանը (երկուսն էլ՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների ազդեցիկ հանձնաժողովի անդամներ), նոյեմբերի 6-ին կայանալիք ընտրություններում, ընտրատարածքների վերաձեւման պատճառով ստիպված են մրցել միմյանց դեմ: