«Ժամանակ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Սերժ Սարգսյանը երեկ պաշտպանության նախարարության բարձրագույն սպայակազմի հետ աշխատանքային խորհրդակցության ընթացքում հայտարարել է, որ բանակը հնարավորություն է տալիս վստահ հանդես գալ Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում։ Անկեղծ ասած՝ դժվար է ասել, թե ի՞նչ է նշանակում Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը եւ ո՞ւմ է այն ուղղված։ Այն, արդյոք, ուղղված է Ադրբեջանի՞ն, թե՞ միջնորդ համանախագահներին, թե՞ Հայաստանի քաղաքացիներին, թե՞ հենց բանակին»։