Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի խոսքով, մետրոպոլիտենին ընդհանուր առմամբ անհրաժեշտ է 16,5 միլիոն եվրո:
«Ավարտվեցին մեր բանակցությունները երեկ եվրոպական կառույցների հետ՝ Եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի եւ Եվրոպական հանձնաժողովի հետ, որի արդյունքում համաձայնեցվել է մետրոպոլիտենի վերականգնման առաջին խոշոր ծրագիրը: Դրա ընդհանուր գումարը կազմում է 16,5 միլիոն եվրո: Եվ այս երեք կառույցները պատրաստակամություն են հայտնել ֆինանսավորել այդ աշխատանքները», - ասաց Դավթյանը:
Նախարարի խոսքով, հատկացվելիք գումարից 6,5 միլիոնը դրամաշնորհ է: Ծրագրի իրականացման համար 5-ական միլիոն եվրո վարկ են տրամադրելու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը եւ Եվրոպական ներդրումային բանկը:
Երեւանի մետրոպոլիտենի լրատվական ծառայության ղեկավար Նինել Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Միշտ էլ ապահովել ենք անվտանգությունը, բայց քանի որ տնտեսությունը 30-ամյա վաղեմություն ունի, եւ խոսքը տեխնիկայի մասին է, բնականաբար, պետք է ժամանակ առ ժամանակ ավելի մեծածավալ, խոշոր ներդրումներ պահանջող միջոցներ ձեռնարկել»:
Անցած տարի կառավարությունը մետրոպոլիտենին 1 միլիարդ 700 միլիոն դրամ էր տրամադրել, եւ այդ միջոցներով նորոգվեցին շարժակազմերն ու շարժասանդուղքները: