Դավիթ Գրիգորյանի քարտուղար Գոռ Վարդանյանի խոսքով՝ գործի հատորներն այժմ իրենց մոտ են և պատճենահանվում են։
«Հայաստանի Հանրապետությունում որևէ դատավոր դեմ չէ, որպեսզի հանրային վստահության ամրապնդման տեսանկյունից հասարակության ներկայացուցիչները տեղեկատվություն ստանան դատավորների գույքային դրության վերաբերյալ», - ասված է հայտարարությունում:
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի վարչական շենքում ընթանում է ՀՀ դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը:
Ըստ ԱԱԾ-ի՝ Հայաստանի երրորդ նախագահի եղբայրը երկիրը լքում է բուժման նպատակով:
Ռոբերտ Քոչարյանը մտադիր էր ցանկացած եղանակով իշխանությունը փոխանցել Սերժ Սարգսյանին, պնդում է մեղադրող կողմը:
Մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը դիմել է Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ստանալու Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մասով գործը կասեցնելու մասին որոշումը։
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը կասեցրել է 2008-ի արյունալի իրադարձությունների գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և Յուրի Խաչատուրովի քրեական գործով վարույթը։
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից հաստատեցին տեղեկությունը՝ նախկին նախագահն արդեն կալանավայրում չէ:
Դատարանը փոխարինեց երկրորդ նախագահի խափանման միջոցը անձնական երաշխավորությամբ:
Բեռնել ավելին