Մատչելիության հղումներ

Դատախազությունը Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի գործը հաստատել է և ուղարկել դատարան


Գլխավոր դատախազությունը Հրայր Թովմասյանի և նրա սանիկ Նորայր Փանոսյանի գործով մեղադրական եզրակացությունը հաստատել է և գործն ուղարկել դատարան, «Ազատությանը» հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, Հրայր Թովմասյանին ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Այն առնչվում է նրա արդարադատության նախարար եղած ժամանակահատվածին: Ըստ դատախազության՝ Թովմասյանը «իր հետ քավոր-սանիկական փոխհարաբերությունների մեջ գտնվող անձի հետ հանցակցությամբ» օգտագործելով 2 նոտարների իրենից ունեցած կախյալ վիճակը՝ 2013 թվականի հոկտեմբերին վերջիններիս հետ ձեռք է բերել նրանց համար ակնհայտ ոչ շահավետ գնով տարածքը վարձակալությամբ հանձնելու պայմանավորվածություն: Արդյունքում ՍԴ ներկայիս նախագահը այդ երկու նոտարներից յուրաքանչյուրից, մինչև 2014 թվականի ապրիլը, ամսական ստացել է 800 հազար դրամ վարձավճար՝ ընդհանուր 11 միլիոն 200 հազար դրամ:

Նորայր Փանոսյանին ևս նույն մեղադրանքն է առաջադրվել:

Հրայր Թովմասյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG