Մատչելիության հղումներ

Ժամը 16:00-ի դրությամբ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 4 ահազանգ. ՆԳՆ


Ընտրատեղամաս Գյումրիում, 30-ը մարտի, 2025թ.
Ընտրատեղամաս Գյումրիում, 30-ը մարտի, 2025թ.

ՆԳՆ Ոստիկանությունում ժամը 16:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 4 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ քվեարկության գաղտնիությունը խախտելու՝ 1 և խուլիգանության ու ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ առարկաները հափշտակելու 1 դեպքով փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։ Արդյունքներով կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Նշվում է, որ ՆԳՆ թեժ գծին ընտրությունների վերաբերյալ հեռախոսազանգեր չեն ստացվել։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել է 2 զանգ։

«Անկախ դիտորդ» առաքելությունը, որ 22 դիտորդով շրջիկ դիտորդություն է իրականացնում, ժամը 14-ի դրությամբ արձանագրել է 19 խախտում Գյումրիում և 14-ը՝ Փարաքարում: Դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը լրագրողներին հայտնել է, որ գրանցել են վիճաբանության 4, բաց քվեարկության 3 դեպք, դիտորդի իրավունքների խախտման՝ 2:

XS
SM
MD
LG