Մատչելիության հղումներ

Զելենսկին վստահ է՝ պատերազմն «ավելի շուտ կավարտվի» Թրամփի օրոք


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, արխիվ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի պատերազմն իր երկրի դեմ «ավելի շուտ կավարտվի» ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք։

Նա ստույգ ժամկետ չի նշել, միայն հավելել է. «Իհարկե, այս թիմի քաղաքականությամբ, որն այժմ կգլխավորի Սպիտակ տունը, պատերազմն ավելի շուտ կավարտվի»,- Reuters-ի հաղորդմամբ՝ ասել է Զելենսկին։

Դոնալդ Թրամփն, իր հերթին, կրկին պնդել է, թե կկանգնեցնի ուկրաինական պատերազմը։

«Մենք աշխատելու ենք Մերձավոր Արևելքի վրա և շատ ջանասիրաբար աշխատելու ենք Ռուսաստանի և Ուկրաինայի վրա: Պատերազմը պետք է դադարեցվի: Ռուսաստանը և Ուկրաինան պետք է կանգնեն», - ասել է նա։

Ինչպես է Սպիտակ տան նորընտիր ղեկավարը պատրաստվում կանգնեցնել պատերազմը՝ հայտնի չէ։

XS
SM
MD
LG