Մատչելիության հղումներ

ՌԴ Կրասնոդարի մարզի իշխանությունները հաղորդում են ԱԹՍ հարձակումների մասին


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Նոյեմբերի 15-ի վաղ առավոտյան ուկրաինական ԱԹՍ-ները զանգվածային հարվածներ են հասցրել Ռուսաստանի հարավային Կրասնոդարի երկրամասին հաղորդում է մարզային նահանգապետ Վենիամին Կոնդրատևը:

Տելեգրամյան ալիքները հայտնում են, որ հարձակման հավանական թիրախը կարող էր լինել Կրիմսկ քաղաքի մոտ գտնվող մեծ ռուսական ավիաբազան։

Կոնդրատևն ասել է, որ ուկրաինական հարձակումը թիրախավորել է երկու շրջան՝ Կրիմսկն ու Կրասնոարմեյսկը, առաջացնելով վնասներ, սակայն զոհեր չեն եղել։

Astra տելեգրամյան ալիքը հաղորդել է, որ հարձակման թիրախը Կրիմսկի ավիաբազան էր, որը գտնվում է Կրիմսկ քաղաքից հյուսիս և օգտագործվում է ռուսական ուժերի կողմից՝ Ուկրաինայի հարավում հարձակումներ իրականացնելու համար։

Տեղեկությունն անկախ աղբյուրներով հնարավոր չէ ստուգել, Ուկրաինան այդ մասին մեկնաբանություն չի արել։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նոյեմբերի 15-ի վաղ առավոտյան իրենց հակաօդային պաշտպանության համակարգերը Ռուսաստանի և Ուկրաինայի օկուպացված Ղրիմի տարածքում խոցել են 51 ուկրաինական անօդաչու սարք՝ ընդգծելով, որ դրանցից 36-ը ոչնչացվել է Կրասնոդարի շրջանի տարածքում։

Կրիմսկի ուղղությամբ ուկրաինական հարձակման մասին տեղեկությունները տարածվել են այն բանից հետո, երբ Ռուսաստանը լայնածավալ հարձակում էր իրականացրել Օդեսայի վրա, ինչի հետևանքով զոհվել է մեկ կին, վիրավորվել է առնվազն 10 մարդ, այդ թվում՝ 9-ամյա տղա։

Հազարավոր մարդիկ մնացել են առանց ջեռուցման, հայտնել է նահանգապետ Օլեհ Կիպերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG