Մատչելիության հղումներ

Զելենսկին հայտարարել է՝ կհամաձայներ հրաժարական տալ հանուն Ուկրաինայում խաղաղության


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է գալիս ասուլիսով, 23-ը փետրվարի, 2025թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է գալիս ասուլիսով, 23-ը փետրվարի, 2025թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ կհամաձայներ հրաժարվել նախագահի պաշտոնից հանուն Ուկրաինայում խաղաղության։

«Կարող եմ դա փոխանակել ՆԱՏՕ-ի դիմաց», - այսօր ասուլիսի ժամանակ պատասխանելով ABC-ի հարցին՝ ասել է նա:

Ուկրաինայի առաջնորդը շեշտել է՝ ցանկանում է ԱՄՆ նախագահին տեսնել որպես Ուկրաինայի գործընկեր և ավելին, քան պարզապես միջնորդ Կիևի և Մոսկվայի միջև:

Ծանր շաբաթից հետո, երբ նա հրապարակային կոնֆլիկտ ունեցավ իր ամերիկացի պաշտոնակցի հետ, Զելենսկին այսօր նաև ասել է, որ կցանկանար, որ Թրամփն այցելեր Ուկրաինա, և որ ինքը «շնորհակալ է» պատերազմի ընթացքում ամերիկյան աջակցության համար:

Վլադիմիր Զելենսկին միաժամանակ չի ընդունել, որ Ուկրաինան ԱՄՆ-ին 500 միլիարդ դոլար է պարտք այն ռազմական օգնության համար, որը Վաշինգտոնը տրամադրել է Կիևին, ինչի մասին հաճախ նշում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Ըստ Ուկրաինայի ղեկավարի՝ իրական թիվն ավելի մոտ է 100 միլիարդ դոլարին։

Զելենսկին ասել է, որ դրամաշնորհները չպետք է դիտարկվեն որպես վարկեր:

XS
SM
MD
LG