Մատչելիության հղումներ

Ռուսական լայնածավալ հարվածների հետևանքով Ուկրաինայում կան զոհեր


Կրիվոյ Ռոգը ռուսական հարվածից հետո, Ուկրաինա, 23-ը փետրվարի, 2025թ.
Կրիվոյ Ռոգը ռուսական հարվածից հետո, Ուկրաինա, 23-ը փետրվարի, 2025թ.

Ռուսական զորքերը գիշերային զանգվածային հարձակում են գործել Ուկրաինայի վրա՝ արձակելով 267 «Շահեդ» տիպի հարվածային անօդաչու թռչող սարքեր, երեք Iskander-M/KN-23 բալիստիկ հրթիռներ, փետրվարի 23-ին հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը:

Ուկրաինացի զինվորականները հայտարարել են, որ իրենց հաջողվել է 138 անօդաչու թռչող սարք խոցել մի քանի շրջաններում, ներառյալ առանցքային քաղաքներն ու ռազմավարական օբյեկտները, ինչպիսիք են Խարկովը, Պոլտավան, Սումին, Կիևը, Չեռնիգովը, Չերկասը և այլն:

Այնուամենայնիվ, ըստ տեղեկությունների՝ հարձակման հետևանքով կան զոհեր, հասցվել են զգալի վնասներ: Զոհերի ճշգրիտ թիվը և վնասի չափը դեռևս ճշտվում են:

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ հրդեհ է բռնկվել առանձնատանը, երկու տան պատճառվել է վնաս:

Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգ քաղաքում ռուսական զորքերը հարվածել են քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներին, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, հինգը վիրավորվել:

Չնայած բազմաթիվ ապացույցներին, Ռուսաստանի կառավարությունը հերքում է Ուկրաինա իր լայնածավալ ներխուժման ժամանակ քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելը:

Ուկրաինայի պաշտոնյաներն ու միջազգային կազմակերպությունները այդ հարվածները որակում են որպես ռազմական հանցագործություններ:

XS
SM
MD
LG