Մատչելիության հղումներ

Ուկրաինան կշարունակի հազվագյուտ մետաղների շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունները. Յերմակ


Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Յարմակը, արխիվ
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Յարմակը, արխիվ

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը կիրակի օրը հայտարարել է, որ հազվագյուտ մետաղների գործարքի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը կշարունակվի: Նա հավելել է, որ այսօր բանակցություններ կվարի ամերիկյան կողմի հետ:

«Մենք շարունակում ենք երկխոսությունը մեր գործընկերների հետ։ Ոչ ոք ոչ մի բանից չի հրաժարվել: Մենք նորմալ աշխատանքային գործընթաց ենք վարում«,-հայտարարել Է Անդրեյ Յարմակը ուկրաինացի այլ առաջատար պաշտոնյաների հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Համաձայնագրով ԱՄՆ-ին ուկրաինական օգտակար հանածոների, այդ թվում՝ հազվագյուտ մետաղների արդյունահանման իրավունք կտրվի՝ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի երեք տարիներին ԱՄՆ տրամադրած օգնության դիմաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG