Մատչելիության հղումներ

Ըստ Զելենսկիի՝ պատերազմի դադարեցումն անհնար կլինի առանց Կիևը բանակցությունների մեջ ներառելու


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է կատարել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու իր խոստումը, բայց միայն այն դեպքում, եթե նա Կիևը ներառի բանակցությունների մեջ, շաբաթ օրը հայտարարել Է նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Հակառակ դեպքում դա չի աշխատի։ Քանի որ Ռուսաստանը չի ցանկանում դադարեցնել պատերազմը, մինչդեռ Ուկրաինան ցանկանում է դադարեցնել այն», - ասել է նա մոլդովացի պաշտոնակցի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում:

Զելենսկին նաև ասել է, որ ցանկացած գործարքի պայմաններ, որոնք կարող են առաջանալ, դեռ պարզ չեն և գուցե անհասկանալի են նույնիսկ Թրամփի համար, քանի որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շահագրգռված չէ պատերազմը դադարեցնելու հարցում:

Երկուշաբթի օրը պաշտոնը ստանձնած Թրամփը նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել է Սպիտակ տանը գտնվելու առաջին 24 ժամվա ընթացքում ավարտել պատերազմն՝ առանց ասելու, թե ինչպես:

Շաբաթ օրը ավելի ուշ հեռարձակված առանձին հարցազրույցում Զելենսկին ասել է՝ կարծում է, որ Թրամփն իսկապես ցանկանում է վերջ տալ պատերազմին, որը հաջորդ ամիս կմոտենա եռամյա սահմանագծին:

XS
SM
MD
LG