Անցած գիշեր Ռուսաստանը կրկին հարվածներ է հասցրել Կիևին: Ուկրաինայի Ազգային ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ հարձակումների հետևանքով մայրաքաղաքում վնասվել է բազմահարկ շենք, 6 ավտոմեքենա, ինչպես նաև հրդեհ է բռնկվել արդյունաբերական ձեռնարկությունում։
Զոհերի ու վիրավորների մասին չի հաղորդվում։
Ուկրաինայի պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ ռուսական օդային ուժերը թիրախավորել են նաև Չերկասի շրջանը՝ վնաս հասցնելով «կրիտիկական ենթակառուցվածքային օբյեկտի», որի հետևանքով Չերկասիի բնակչության մի մասը մնացել է առանց էլեկտրականության: