Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահը Հայաստան կայցելի ապրիլի 28-ին


Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլի
Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլի

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Հայաստան կայցելի ապրիլի 28-ին, հաղորդագրությունը հրապարակվել է վրացական կառավարության կայքում։

Հաղորդվում է, որ նախագահ Կավելաշվիլին երկօրյա այցի ընթացքում կհանդիպի հայաստանցի պաշտոնակցի, ՀՀ վարչապետի, ԱԺ նախագահի և Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ՝ «Վրաստանի և ՀՀ միջև համագործակցությունը խորացնելու նպատակով»։

2024 թվականի դեկտեմբերին Վրաստանի նախագահի պաշտոնը ստանձնած Կավելաշվիլին իր առաջին արտասահմանյան այցը կատարել է Ադրբեջան, որտեղ հայտարարել է, որ առաջին կանգառի ընտրությունն ընդգծում է Թբիլիսիի ու Բաքվի միջև առանձնահատուկ բարիդրացիական և ռազմավարական հարաբերությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG