«Բաքու կատարած այցի ընթացքում արդյունավետ հանդիպում ունեցա Ադրբեջանի վարչապետի հետ», - X-ում գրել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։
«Մենք քննարկել ենք մեր երկրների ռազմավարական գործընկերության առանցքային ուղղությունները և տարբեր ոլորտներում հաջող համագործակցությունը։ Ես ընդգծեցի տարածաշրջանում խաղաղության և կայունության կարևոր դերը»,-նշել է Բաքվում գտնվող Վրաստանի նախագահը, որը հանդիպելու է նաև Ադրբեջանի նախագահին։
Բաքվից հետո այս ամիս Կավելաշվիլին պաշտոնական այցով կժամանի նաև Երևան։