Մատչելիության հղումներ

Վրաստանի հետ հարաբերությունների վերանայումը շարունակվում է. Միլլեր


Վրաստանի հետ հարաբերությունների վերանայումը շարունակվում է, անցած գիշեր Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

Նրա խոսքով՝ ամերիկյան իշխանությունները որոշումները կայացնում են՝ «ելնելով այն քաղաքականությունից, որ վարում է Վրաստանի կառավարությունը»։

«Վրաստանի հետ հարաբերությունների վերանայման մասին առաջինը հայտարարել է պետքարտուղարը։ Հենց նա էր, որ գործարկեց առաջին սահմանափակումներն ու պատժամիջոցները», - հիշեցրել է Միլլերը։

  • Հարաբերությունների վերանայման պատճառ դարձավ «Օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրենքը, որը չնայած բազմահազարանոց ցույցերին, արևմտյան գործընկերների բազմաթիվ հորդորներին, նախազգուշացումներին, Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին ընդունեց։
  • Բրյուսելն էլ, իր հերթին, է հայտարարել, որ Վրաստանի անդամակցության գործընթացը ԵՄ-ին կասեցված է, ինչպես նաև ԵՄ-ն սառեցրել է 30 միլիոն եվրոն, որը նախատեսված էր պաշտպանության ոլորտում Վրաստանին աջակցելու համար։ Իսկ ավելի վաղ Վաշինգտոնն էր հայտնել՝ անորոշ ժամանակով հետաձգում է Վրաստանում հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 6-ը նախատեսված "NOBLE PARTNER" ամենամյա զորավարժությունները։
  • «ԵՄ կողմից 30 միլիոն եվրոյի օգնության կասեցումն ու վրաց-ամերիկյան «Արժանի գործընկեր 2024» զորավարժությունների չեղարկումն Արևմուտքի պատասխանն է «Վրացական երազանքի» թշնամական քայլերին», - մեկնաբանել էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը դեմ էր օրենքի ընդունմանն ու այն վետոյի էր ենթարկել, ապա դիմել Սահմանադրական դատարան։

XS
SM
MD
LG