Վրաստանի շուրջ երեք տասնյակ ընդդիմադիր օրենսդիրներ հայտարարել են, որ քայլեր են ձեռնարկել՝ Սահմանադրական դատարանում վիճարկելու վերջերս ընդունված «օտարերկրյա գործակալների» վիճահարույց օրենքը:
Ընդդիմադիր պատգամավորները երկուշաբթի հայտնել են, որ հայցադիմում են ստորագրել, որը վիճարկում է օրենքը:
«Օտարերկրյա գործակալների» անունն ստացած օրենքը, որը նման է Ռուսաստանում մեկ տասնամյակ առաջ ընդունված օրենքին, իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից առաջ քաշվեց և ընդունվեց մայիս-հունիս ամիսներին՝ չնայած նախագահական վետոյին և շաբաթներ տևած բողոքի բազմահազարանոց ցույցերին:
Խորհրդարանում ներկայացված միակ ընդդիմադիր կուսակցությունը, որ հրաժարվել է միանալ այլ օրենսդիրներին, «Գիրչին» է։ Խմբակցությունից ասել են, որ Սահմանադրական դատարանն անկախ չէ, և իմաստ չունի դրա միջոցով օրենքը բողոքարկել:
Մայիսին Վրաստանի մի քանի ոչ կառավարական կազմակերպություններ նույնպես հայտարարել էին, որ վիճարկելու են գործող օրենքը Սահմանադրական դատարանում և բողոք ներկայացնելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):
Ե՛վ Եվրամիությունը, և՛ Միացյալ Նահանգները զգուշացրել են իշխող «Վրազական երազանք»-ին, որ քննադատությունների անտեսումն ու ցույցերի ճնշումները բացասական հետևանքներ կունենան։