Մատչելիության հղումներ

Քելլոգը կարող է Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը հրապարակել արդեն հաջորդ շաբաթ. ԶԼՄ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հաստատել է, որ հաջորդ շաբաթ կմասնակցի Մյունխենի անվտանգության խորհրդին և կխոսի Ուկրաինայում պատերազմին վերջ դնելու Թրամփի նպատակի մասին:

Փետրվարի 4-ին X-ի իր գրառման մեջ նա ավելացրել էր, որ նախատեսում է նաև «հանդիպել Ամերիկայի դաշնակիցների հետ, ովքեր պատրաստ են աշխատել մեզ հետ»:

Այն բանից հետո, երբ Քելլոգը հայտնել է, որ ելույթ կունենա համաժողովում, որը նախատեսված է փետրվարի 14-16-ը, ենթադրություններ կան, որ նա կհրապարակի պատերազմը դադարեցնելու Թրամփի ծրագիրը: Փետրվարի 5-ին Bloomberg News-ը, վկայակոչելով անանուն աղբյուրները, հայտնել է, որ Քելլոգը ծրագիրը կներկայացնի համաժողովի ժամանակ:

Bloomberg-ի աղբյուրները լրացուցիչ տեղեկություններ չեն տրամադրել, թե որքան մանրամասն է ծրագիրը ներկայացվելու կամ ինչ ձևաչափով:

Անցյալ շաբաթ Քելլոգը հայտարարել էր, որ Թրամփը մի քանի ամսվա ընթացքում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու «հուսալի» ռազմավարություն ունի:

Նա և այլ պաշտոնյաներ ակնարկել են ծրագրի մասին, որը Թրամփի դաշնակիցներն անվանում են «խաղաղություն ուժի միջոցով»: Այն նախատեսում է հակամարտության հնարավոր սառեցում և Ռուսաստանի կողմից գրավված տարածքները «կասեցված», «անորոշ» վիճակում» թողնել։ Այն նաև նախատեսում է անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային, սակայն չի հստակեցվում, թե դրանք ինչպիսին կլինեն։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել բանակցությունների Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ նույն սեղանի շուրջ։

XS
SM
MD
LG