Մատչելիության հղումներ

Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ վարել Պուտինի հետ


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել բանակցությունների՝ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ նույն սեղանի շուրջ։ Այս մասին նա ասել է բրիտանացի լրագրող Պիրս Մորգանին տված հարցազրույցում։

«Եթե սա միակ տարբերակն է, որով մենք կարող ենք խաղաղություն բերել Ուկրաինայի քաղաքացիներին և չկորցնել մարդկանց, ապա մենք, անշուշտ, կգնանք հանդիպման այս տարբերակին: Կարևոր չէ, թե ես ինչպես եմ վերաբերվում նրան. ես նրա հետ բարի չեմ լինի։ Ես նրան թշնամի եմ համարում, և, ճիշտն ասած, կարծում եմ, որ նա ինձ նույնպես թշնամի է համարում»,- ասել է Զելենսկին։

Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել է, որ պատրաստ չէ խաղաղության պայմանագիր ստորագրել Վլադիմիր Զելենսկու հետ։ Պուտինը Զելենսկիին անվանել է «ոչ լեգիտիմ»՝ հասկացնելով, որ Ուկրաինայում իշխանության օրինական մարմին է համարում միայն Գերագույն Ռադան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG