Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը համաձայն չէ Գազայում ցեղասպանության մասին Amnesty International-ի գնահատականի հետ


ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատել
ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատել

Վաշինգտոնը համաձայն չէ Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները պաղեստինցիների ցեղասպանություն համարելու Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության գնահատկանի հետ։

«Մենք նախկինում ասել ենք և շարունակում ենք պնդել, որ ցեղասպանության մեղադրանքներն անհիմն են», - ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ միևնույն ժամանակ նկատելով՝ նման հասարակական, իրավապաշտպան կազմակերպությունները կարևոր դեն ունեն Գազայում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ տեղեկատվության և վերլուծությունների տրամադրման հարցում:

«Բայց այս գնահատակնների հետ մենք համաձայն չենք», - նշել է Պատելը՝ շեշտելով՝ ԱՄՆ-ը շարունակում է մտահոգված լինել Գազայում հումանիտար վիճակով։

«Եթե մենք իսկապես ցանկանում ենք, որ Գազայում հումանիտար իրավիճակը բարելավվի, պատանդները տուն վերադառնան, հակամարտությունն ավարտվի, ապա կողմերը պետք է աշխատեն պատերազմը դադարեցնելու պայմանավորվածության ուղղությամբ։ Հենց սրա վրա էլ մենք այսօր կենտրոնացած ենք», - եզրափակել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակը։

Amnesty International-ը Գազայի հատվածում Իսրայելի գործողություններն անվանել է պաղեստինցիների ցեղասպանություն։ Կազմակերպությունը ուսումնասիրություն է անցկացրել և զեկույց հրապարակել, որտեղ նկարագրված է, թե «ինչպես, 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի հարավում «Համաս»-ի սարսափելի հարձակումներից հետո սկսված ռազմական գործողության ընթացքում Իսրայելը Գազայում պաղեստինցիների կյանքը լիակատար դժոխք է դարձրել»։

XS
SM
MD
LG