Մատչելիության հղումներ

Գազայի տնտեսության վերականգնման համար հարյուրավոր տարիներ կպահանջվեն․ ՄԱԿ-ի զեկույց


Գազա, 20-ը հոկտեմբերի, 2024թ․
Գազա, 20-ը հոկտեմբերի, 2024թ․

«Շարունակվող պատերազմի ավարտից հետո, 2022 թվականի տնտեսական մակարդակին վերադառնալու համար, Գազային ոչ թե տասնամյակներ, այլ հարյուրավոր տարիներ պետք կգան», - փաստում է ՄԱԿ-ի զեկույցը։

Ըստ նոր զեկույցի, եթե պատերազմը վաղն ավարտվի և Գազան վերադառնա 2023-ի հոկտեմբերի 7-ին «Համաս»-ի՝ Իսրայելի վրա հարձակմանը նախորդած ստատուս քվոյին, 350 տարի կպահանջվի տնտեսությունը նախապատերազմական վիճակին վերադարձնելու համար։

Նշվում է, որ ավելի քան մեկ տարվա ընթացքում բնակավայրեր են հիմնովին ոնչացվել, ճանապարհների ու տարբեր ենթակառուցվածնքերի փոխարեն այժմ ավերակներ են։

Պաղեստինցիները փախչում են Գազայի հյուսիսային հատվածից, 22-ը հոկտեմբերի, 2024թ.
Պաղեստինցիները փախչում են Գազայի հյուսիսային հատվածից, 22-ը հոկտեմբերի, 2024թ.

Իսրայելը շարունակում է հարվածել Գազային՝ հայտարարելով, որ Գազայի ժողովուրդն ապագա չունի, քանի դեռ նրանք օկուպացված են «Համաս»-ի կողմից։

ԱՄՆ կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորման առաջնորդ Յահյա Սինվարի սպանությունից հետո արևմտյան առաջնորդներն արյունալի հակամարտությունը դադարեցնելու հնարավորություն են տեսնում։

Գազայում հրադադարի շուրջ բանակցությունները վերականգնելու նպատակով Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ Թել Ավիվ է մեկնել, սպասվում է, որ նա կայցելի նաև տարածաշրջանի այլ երկրներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG